Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է

Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. չկա պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է»:

Այս մասին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

«2020 թվականից մինչև այսօր մենք մեր ծառայությունը տանում ենք, որ վերջնականապես գնանք սահմանազատման, արդյոք կա՞ պետություն, որ առանց պետական սահմանների միջազգայնորեն ճանաչված անկախ է: Մենք ասում ենք, որ 35 տարի է՝ անկախ ենք, ունեցե՞լ ենք պետական սահման, մեզ ուրիշ պետությունը ինչ թելադրել է, այն էլ արել ենք այս տարիների ընթացքում:

Մենք պետական սահման ունե՞նք, մեր զինծառայողները կանգնած են այնտեղ, որտեղ պետք է սահմանազատում լինի, կարողանանք սահմանազատման գնալ: Ես գիտեմ, թե այս սահմանները ոնց են պահվել, ես մահվան ընդառաջ եմ գնացել, ես ասում եմ, որ նախորդ քաղաքական գործիչները պետք է այդ ամենը անեին, ոչ թե ալան-թալանով զբաղվեին»,- նշել է Միքայելյանը:

Leave a comment