Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ։
«Համոզված եմ, որ ռուս-հայկական համակողմանի փոխգործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության պահպանումը, բխում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերից։ Ձեզ և Հայաստանի ԱԳՆ ողջ անձնակազմին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված տեքստում։