Մաղթում ենք խաղաղ կյանք, բարօրություն և բարգավաճում»․ ՌԴ դեսպանատունը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ

ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ


ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ:


«Շնորհավորում ենք Հայաստանի եղբայրական ժողովրդին Անկախության 35-ամյակի առթիվ: Մաղթում ենք խաղաղ կյանք, բարօրություն և բարգավաճում»,- նշված է հաղորդագրության մեջ:


 Հայաստանի Անկախության օրվա մասին


1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվե: Անկախության օգտին քվեարկեց մասնակիցների 99,5%-ը՝ մոտ 95% մասնակցության պարագայում: Սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:


2026 թվականին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը:


 


 


Leave a comment