Հասարակություն
21.09.2026 | 12:49
Ազգային ժողովի պատգամավորներն Անկախության 35-ամյակի առթիվ 590 հազար դրամ պարգևավճար են ստացել։ Այս տեղեկությունը Factor.am-ին հայտնեց պատգամավորներից մեկը։ Սա նրանց մեկ ամսվա աշխատավարձի չափ գումար է։
Այս հաշվարկով միայն 105 պատգամավորի ընդհանուր պարգևավճարը կազմել է 62 մլն դրամ։ Նշենք, սակայն, որ պատգամավորներից զատ պարգևավճարի են արժանացել նաև ԱԺ աշխատակազմի աշխատակիցները։
Թեմայի վերաբերյալ Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Համբարյանից։ Նա, սակայն, հրաժարվեց թվեր ներկայացնել՝ նշելով, որ ԱԺ նախագահի կարգադրությանն ավելացնելու ոչինչ չունի։ Տեղեկացնենք, որ կարգադրության մեջ պարգևատրման բյուջեի վերաբերյալ տեղեկություններ չկան։
Նշենք, որ բացի այս Կառավարությունը նախատեսում է 2027-ի հունվարի 1-ից շեշտակի բարձրացնել պաշտոնյաների աշխատավարձը։ Այդ նպատակով բյուջեից կհատկացվի 25 միլիարդ դրամ։
Նարեկ Կիրակոսյան