Դիվանագիտական ներկայացուցչությունը խաղաղ կյանք, բարություն և բարգավաճում է մաղթել եղբայրական ժողովրդին։
«Շնորհավորում ենք Հայաստանի եղբայրական ժողովրդին Անկախության 35–ամյակի կապակցությամբ: Մաղթում ենք խաղաղ կյանք, բարություն և բարգավաճում»,– նշված է ՌԴ դեսպանության շնորհավորական ուղերձում:
Հիշեցնենք` այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։