Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հիշեցնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ սահմանափակված են։
Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը սահմանափակված է՝
-
Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, -
Սախարովի հրապարակից, -
Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից, -
Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, -
Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին շրջանցել նշված ճանապարհահատվածները»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Դիտումների քանակ14