https://arm.sputniknews.ru/20260921/ankakh-petakanutjuny-petq-e-lini-mer-mshtakan-hvogatsutjan-nerqvo-hajastani-4rd-nakhagah-107101955.html
Անկախ պետականությունը պետք է լինի մեր մշտական հոգածության ներքո. Հայաստանի 4–րդ նախագահ
Անկախ պետականությունը պետք է լինի մեր մշտական հոգածության ներքո. Հայաստանի 4–րդ նախագահ
Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը նշել է` անկախությունը մեր երազանքների, ձգտումների և պայքարի մարմնավորումն է։ 21.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-21T10:22+0400
2026-09-21T10:22+0400
2026-09-21T10:22+0400
հայաստան
արմեն սարգսյան
անկախության օր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0f/36482783_0:156:1500:1000_1920x0_80_0_0_afc2512b4e1e442b54d9d5887b979d04.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի 4–րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ` նշելով, որ անկախությունը կերտվել է համազգային միասնական ջանքերի շնորհիվ, զոհողությունների գնով և հակառակ բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին։Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։Հայաստանին անհրաժեշտ է լինել ճկուն՝ առանց կորցնելու իր սկզբունքայնությունը․ ՀՀ նախագահ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0f/36482783_84:0:1417:1000_1920x0_80_0_0_055db7e6c889af12b774943a3587b778.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, անկախության օր
հայաստան, արմեն սարգսյան, անկախության օր
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանը նշել է` անկախությունը մեր երազանքների, ձգտումների և պայքարի մարմնավորումն է։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի 4–րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ` նշելով, որ անկախությունը կերտվել է համազգային միասնական ջանքերի շնորհիվ, զոհողությունների գնով և հակառակ բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին։
«Այն մեր երազանքների, ձգտումների և պայքարի մարմնավորումն է, մեր մեծագույն նվաճումը։ Ինչ հանգամանքներ ու իրավիճակներ էլ լինեն, որպես անսակարկելի և մնայուն արժեք, անկախ պետականությունը պետք է լինի մեր մշտական հոգածության ներքո։ Թող հավե՛րժ լինեն անկախ Հայաստանը և մեր արժանապատիվ ժողովուրդը։ Խաղաղություն մեր երկրին, բարեկեցություն և համերաշխություն բոլորիս»,– գրել է Հայաստանի չորրորդ նախագահը։
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։