Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա

Երևանը ներառվել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների ընտրություններում արտասահմանյան ամենաակտիվ ընտրատեղամասերի շարքում։ Այս մասին «Вести» լրատվականի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեեկացնում է РИА Новости-ն։

Ըստ նրա, արտասահմանյան ընտրատեղամասերի թվում ընտրողների ակտիվությամբ առաջատար են դարձել նաև Բելգրադը, Կիպրոսը, Քիշնևը, Փհենյանը, Փհուկետը և Ղազախստանը։

«Ամենաակտիվ ընտրատեղամասերի թվում առաջատարներ են դարձել Երևանը, Բելգրադը, Կիպրոսը, Քիշնևը, Փհենյանը, Փհուկետը և Ղազախստանը», — ասել է Զախարովան։

Leave a comment