Երկրի հարցերի մեծ մասը կարող է լուծել հզոր տնտեսությունը․ Նարեկ Կարապետյան

Երկրի հարցերի մեծ մասը կարող է լուծել հզոր տնտեսությունը․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրել է․

 

«Հիշո՞ւմ եք Վանաձորում Սամվել Կարապետյանի նախընտրական ծրագրով նավթավերամշակման գործարանի կառուցման մեծ նախագիծը: Լավ հիշում եմ իշխանությունների քննադատությունը. ասում էին՝ շահավետ չէ:

 

Իսկ գիտե՞ք՝ ինչ է պատկերված նկարում: Ընդամենը վեց ամիս առաջ վրացիները հասցրեցին բացել իրենց նավթավերամշակման գործարանը, որը այս 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն և դարձել երկրի խոշորագույն ձեռնարկություններից մեկը: Իսկ նավթամթերքի արտահանումը Վրաստանից աճել է 3000 %-ով՝ շուրջ 30 անգամ։ 

 

Երկրի հարցերի մեծ մասը կարող է լուծել հզոր տնտեսությունը: Դրա համար երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից»:

Leave a comment