Սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով իրականացված դիտարկման արդյունքում ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ծաղկավանի անտառպետության 2-րդ պահաբաժնի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ։ Այս մասին հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունը։
Նշվում է, որ հայտնաբերված փայտանյութի մի մասի վերաբերյալ անտառտնտեսության տնօրենը և անտառապետը ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր, իսկ հարակից տարածքներում գտնվող շուրջ 45 խմ փայտանյութի վերաբերյալ տեղեկություն չեն ունեցել:
Դեպքի առնչությամբ Էկոպարեկային ծառայության կողմից հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե: Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները շարունակում են փայտանյութի նկատմամբ հսկողությունը՝ մինչև քննչական գործողությունների ավարտը: