Ընտրությունները խափանելու Կիևի փորձը ձախողվեց․ ՌԴ ՊՆ-ն՝ Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածների մասին

https://arm.sputniknews.ru/20260920/yntrutjunnery-khapanelu-kievi-pvordzy-dzakhvoghvec-rd-pn-n-ukrainaji-zu-i-harvatsneri-masin-107090702.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_268:0:1345:808_1920x0_80_0_0_65f70717b000e121a4a4e0a7be990156.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, ընտրություններ, անօդաչու թռչող սարք (աթս)

ռուսաստան, ուկրաինա, ընտրություններ, անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Ռուսաստանի բանակը, ի պատասխան Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումների, կշարունակի և կուժեղացնի բարձր ճշգրտության զենքով հարվածները Կիևում գտնվող ռազմական օբյեկտներին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը սեպտեմբերի 19-20-ը ԱԹՍ-ների և «Ֆլամինգո» թևավոր հրթիռների կիրառմամբ Ռուսաստանի տարածքին զանգվածային հարված հասցնելու փորձ են ձեռնարկել։ Դա արվել է ՌԴ Պետդումայի ընտրություններում քաղաքացիների ժողովրդավարական կամարտահայտումը խափանելու համար, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

Ավելի վաղ արդեն հաղորդվել էր Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի զանգվածային հարձակման մասին։

«Զենիթահրթիռային զորքերի հաշվարկների, շարժական կրակային խմբերի, ինչպես նաև կործանիչ ու բանակային ավիացիայի անձնակազմերի գրագետ գործողությունների շնորհիվ մեկ օրում ռուսական մարզերի երկնքում խոցվել է 1951 հարվածային ԱԹՍ և հեռահար գործողության ութ թևավոր հրթիռ։ Հակառակորդի արձակած ևս մեկ թևավոր հրթիռ շեղվել ու ընկել է չբնակեցված տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՌԴ ՀՕՊ միջոցները Կիևի ռեժիմի արձակած բոլոր «Ֆլամինգո» հրթիռները ոչնչացրել են Մոսկվայի մարզի քաղաքացիական օբյեկտներին մոտենալիս։

«Մոսկվայի վրա զանգվածային հարձակման փորձը ձախողվեց։ Հակառակորդն իր նպատակներին չհասավ։ Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտներին Կիևի ռեժիմի հասցրած հարվածներին ի պատասխան՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը կշարունակեն և կուժեղացնեն բարձր ճշգրտության զենքով հարվածները Կիևի ռազմական օբյեկտներին»,- նախազգուշացրել են ռուսական ռազմական գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը Ռուսաստանում մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին։ Այսօր վերջին օրն է։

Դաշնային կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն․ «Միասնական Ռուսաստան»(Единая Россия), Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցություն (ЛДПР), Ուղիղ ժողովրդավարության կուսակցություն (Партия прямой демократии), «Կանաչներ» (Зеленые), «Արդար Ռուսաստան»( Справедливая Россия), «Հայրենիք»(Родина), ՌԴ Կոմունիստական կուսակցություն (КПРФ), Թոշակառուների կուսակցություն (Партия пенсионеров), «Ռուսաստանի կոմունիստներ»( Коммунисты России) և «Նոր մարդիկ»(Новые люди)։

Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի Պետդումայի 450 պատգամավոր․ 225-ը՝ կուսակցական ցուցակներով, ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներով։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5%-ի շեմը։

Leave a comment