«Երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ». պատգամավորները տեսակցել են Արեգնազ Մանուկյանին

https://arm.sputniknews.ru/20260920/erjanik-em-vor-azh-um-chem-patgamavvornery-tesakcel-en-aregnaz-manukjanin–107086484.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104405441_126:0:1459:1000_1920x0_80_0_0_e1fa398b5a42c4195047b9ab8cb2e266.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արեգնազ մանուկյան, անդրանիկ թևանյան, «մայր հայաստան» ժողովրդական շարժում, քրիստինե վարդանյան, աննա գրիգորյան

արեգնազ մանուկյան, անդրանիկ թևանյան, «մայր հայաստան» ժողովրդական շարժում, քրիստինե վարդանյան, աննա գրիգորյան

Բաժանորդագրվել

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամը պատգամավորներին մանրամասն նկարագրել է իր գործը, պատմել իր վրա գործադրած բոլոր ճնշումների փորձերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսակցել են կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ»,– պատգամավորներին ասել է Մանուկյանը։

Վարդանյանի խոսքով` Մանուկյանը մանրամասն նկարագրել է իր շինծու գործը, պատմել է իր վրա գործադրած բոլոր ճնշումների փորձերի մասին։

«Վերջում էլ նա ավելացրեց, որ ինչքան պետք է, պատրաստ է անցնել այդ զրկանքների միջով, բայց իր սկզբունքներին չի դավաճանի։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,– եզրափակել է պատգամավորը։

Հիշեցնենք` «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվեցմայիսի 23–ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն: Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։
Մայիսի 23-ին նա կալանավորվեց։
Նույն գործով անցնում է նաև «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը։ Հուլիսի 9-ի վաղ առավոտյան էլ իրավապահները ներխուժեցին Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, և նա 2 ամսով կալանավորվեց։

Leave a comment