Անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 400 չվերթ է հետաձգվել

Անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 400 չվերթ է հետաձգվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 400 չվերթ։

Գիշերվանից ակտիվացած անօդաչու սարքերի հարձակումները կաթվածահար են արել Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայանների գործունեությունը։

Մոսկվայի վրա հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր իրականացված ամենաշատ անօդաչու թռչող սարքերի հարձակման ֆոնին Մոսկվայի օդանավակայաններում մի քանի չվերթներ հետաձգվել և չեղարկվել են։

«Վնուկովո» օդանավակայանում օրվա սկզբից չեղարկվել է 11 և հետաձգվել է 129 չվերթ։ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 247 չվերթ, իսկ «Դոմոդեդովոյում»՝ 27 և չեղարկվել է մեկը։ «Ժուկովսկի» օդանավակայանում չեղարկվել է երկու և հետաձգվել՝ յոթ չվերթ։

Հարկ է նշել, որ Մոսկվայի մարզը ենթարկվել է պատերազմի սկզբից ի վեր ամենաշատ անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։

Նպատակակետերն էին թիվ 22 ջերմաէլեկտրակայանը և Կապոտնիայի նավթավերամշակման գործարանը։

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են Մոսկվայի մարզի բնակելի շենքերին, կա 3 զոհ, վիրավորում է ստացել 20 մարդ։ Մոսկվայից 20 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են «Ֆլամինգո» հրթիռի մնացորդներ։

Leave a comment