Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելու Ազգերի լիգայի C2 խմբի խաղերին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առաջին մարզումը կանցկացնի սեպտեմբերի 20-ին` ժամը 17:30-ին: Նարեկ Հովհաննիսյանը, Նարեկ Գրիգորյանը, Էդուարդ Սպերցյանը, Նաիր Թիկնիզյանը, Արտյոմ Բանդիկյանը, Էդգար Սևիկյանը, Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը, Կարեն Մուրադյանը, Խուլիո Բուենոն և Արայիկ Էլոյանը կմիանան թիմին սեպտեմբերի 21-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի հավաքականներին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի հետ։