https://arm.sputniknews.ru/20260920/araratcementi-mutqi-tshakatajin-masic-pvokel-en-multi-grupi-tarberanshany-107082893.html
«Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը
«Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը
Sputnik Արմենիա
Տեսանյութն իր էջում տեղադրել է գործարանի կառավարիչ–տնօրեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Դավիթ Գևորգյանը։ 20.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-20T15:41+0400
2026-09-20T15:41+0400
2026-09-20T15:42+0400
տեսանյութեր
արարատցեմենտ
գագիկ ծառուկյան
մուլտի գրուպ
գերբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107082711_0:61:1255:766_1920x0_80_0_0_8ef1fcaf12d2a1df5c3b264eec2132c3.png.webp
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. «Արարատցեմենտ» գործարանի մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել ՀՀ գերբը։ Տեսանյութն իր էջում տեղադրել է գործարանի կառավարիչ–տնօրեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Դավիթ Գևորգյանը։Հիշեցնենք` նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանիառանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվողձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։Ծառուկյանը հուլիսի 6-ինձերբակալվեց, իսկ հաջորդ օրըկալանավորվեց։Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը: Հուլիսի 31-ից, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրամանով, ընկերության կառավարիչ-տնօրեն է նշանակվել Դավիթ Գևորգյանը։
2026
Լուրեր
am_HY
«Արարատցեմենտ» գործարանի մուտքի «Մուլտի գրուպի» տարբերանշանը փոխել են ՀՀ զինանշանով
Sputnik Արմենիա
“Արարատցեմենտ” գործարանի մուտքի “Մուլտի գրուպի” տարբերանշանը փոխել են ՀՀ զինանշանով
2026-09-20T15:41+0400
true
PT1M09S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/14/107082711_0:0:1255:941_1920x0_80_0_0_d2133e84267a06767b9439c23307ce79.png.webp
տեսանյութեր, видео, արարատցեմենտ, գագիկ ծառուկյան, մուլտի գրուպ, գերբ
տեսանյութեր, видео, արարատցեմենտ, գագիկ ծառուկյան, մուլտի գրուպ, գերբ
Տեսանյութն իր էջում տեղադրել է գործարանի կառավարիչ–տնօրեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Դավիթ Գևորգյանը։