Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով չեղարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կանադայի նկատմամբ անցյալ ձմռանը և ամռանը սահմանված մաքսատուրքերը․ բանաձևին կողմ են քվեարկել 219 օրենդիր, 211-ը քվեարկել է դեմ։
Վեց հանրապետականներ միացել են բոլոր դեմոկրատներին։ Դեմ է քվեարկել միայն մեկ դեմոկրատ՝ Ջարեդ Գոլդենը։
Քվեարկության նախօրեին Թրամփը TruthSocial սոցիալական մեդիա հարթակում ընդգծել է, որ մաքսատուրքերը ապահովում են «տնտեսական և ազգային անվտանգությունը» և կոչ արել հանրապետականներին չքվեարկել դրանց դեմ։