Արմավիրի մարզում 38–ամյա մի տղամարդը մահացել է հորատող տեխնիկայի վթարի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում այսօր արտեզյան ջրի հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարն ընկել է 38–ամյա մի տղամարդու վրա, որի հետևանքով նա մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Պարզվել է, որ հորատող «ԶԻԼ–130» մակնիշի ավտոմեքենայի ճնշման յուղի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով վարորդի գլուխն արգելափակվել է հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարի արանքում։ Նա տեղում մահացել։

Իրավապահները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 38–ամյա Արամայիս Առաքելյանն է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment