Չնայած Դոնալդ Թրամփի նախկինում տված խոստումին՝ ԱՄՆ-ին հեռու պահել Մերձավոր Արևելքում պատերազմներից, այժմ ԱՄՆ-Իրան պատերազմը շարունակվում է: Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ ընտրությունների պատճառով կարող է ձեռնպահ մնալ հակամարտության սրումից: Եմենում ռազմական նոր ճակատը և Հութիների առաջխաղացումը դեպի Սաուդյան Արաբիայի սահմանները կարող է ազդել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի միջև հանրապետականների և դեմոկրատականների թաքուն քաղաքական մրցավազքի վրա:
ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ Վաշինգտոնը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ, և որ օրական միջինում մոտ 25 նավ է անցնում այդ ջրային ուղիով։ Այս պնդումը չի հաստատվել միջազգային ծովային հետևողական աղբյուրների կողմից։
Թրամփի վարչակազմի կողմից արված հայտարարությունները և պետական հրամաները ուրվագծում են Վաշինգտոնի առաջնահերթությունները Մերձավոր Արևելքի նկատմամբ նրանց նոր քաղաքականությունը՝ այն է Իրանին, որպես գլխավոր սպառնալիք զսպելը, Հորմուզի նեղուցի անվտանգությունը պահպանելը որպես նավթի և գազի փոխադրման կենսական նշանակություն ունեցող ուղի, և Եմենում ռազմական նոր ճակատի բացման կանխումը։ Այս մոտեցումը որդեգրվել է այն իրավիճակում, երբ ԱՄՆ նախկին որոշումները վկայում էին երկրի կողմից Պարսից ծոցում անվտանգության վերաբերյալ իր ռազմավարական և անվտանգային պարտավորություններից աստիճանական հրաժարման մասին։
Դոնալդ Թրամփի հայտարարությունները Բաբ ալ-Մանդաբի վրա հութիների վերահսկողության անկարևորության և պատերազմին չմիջամտելու նրա որոշման մասին հայտարարությունները բացահայտում են ամերիկյան զսպման ուժի կառուցվածքային սահմանափակումների և զգալի փոփոխությունների մասին։ Վաշինգտոնն այժմ բախվում է մի քանի ճակատներում ռազմական գործողությունների սահմանափակումների։ Ամերիկյան ուժերի կենտրոնացումը Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի շուրջ ջրերում նվազեցրել է Եմենում արձագանքելու նրա կարողությունը, ծոցի արաբական երկրներին պաշտպանելու պատերազմի ընթացքում սպառել է առաջադեմ հակահրթիռային հրթիռների պաշարները, իսկ պատերազմին ներքին դիմադրությունը և մոտեցող կոնգրեսական ընտրությունները սահմանափակել են ամերիկյան գործողությունների ազատության շրջանակը։
Տարածաշրջանում ձևավորվող իրավիճակը գերազանցում է անվտանգության ճգնաժամը և կարող է դիտվել որպես ամբողջ Մերձավոր Արևելքում նոր կարգի ի հայտ գալու նշան: Այս նոր համակարգը մարտահրավեր է նետել Պարսից ծոցի անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի ակնհայտ միակողմանի հեգեմոնիային։
Իհարկե, այս ռազմավարական զարգացումը չի նշանակում, որ Իրանն ունի այն ուժը, որը ռազմական ոլորտում կհավասարվի Միացյալ Նահանգներին կամ Իսրայելին։ Սակայն, Թեհրանը կարող է տարածաշրջանում իրեն դաշնակից ուժերի միջոցով միաժամանակ մի քանի ճակատներում մարտահրավեր նետել Միացյալ Նահանգներին և Իսրայելին և աստիճանաբար մեծացնել պատերազմի ծախսերը նրանց համար՝ առանց իր ռազմական ուժերը ուղղակիորեն բախվեն թշնամու հետ կամ այնպիսի շեմերը անցնել, որոնք կհանգեցնեին ԱՄՆ-ի վճռական և ջախջախիչ պատասխանի։ Իրան-ԱՄՆ դիմակայության այս փուլում Թեհրանը աստիճանաբար մեծացնում է մյուս կողմի անվտանգության, տնտեսական և քաղաքական ծախսերը՝ փոխարենը և փորձում է ավանդական մարտում արագ և անմիջականորեն հաղթելու փոխարեն, վիրավորել հակառակորդին և նրան խանգարել շարունակել պատերազմը։
Նման պայմաններում Թրամփի արձագանքը Բաբ ալ-Մանդաբի նկատմամբ հութիների վերահսկողությանը կարող է դիտվել, որպես տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության մեջ խորը փոփոխությունների նշան։
Թեհրանի ռազմավարական նպատակը Միացյալ Նահանգներին ռազմական առումով պարտության մատնելը չէ։ Թեհրանի գլխավոր նպատակն է մեծացնել պատերազմի ծախսերը Միացյալ Նահանգների և նրա տարածաշրջանային դաշնակիցների համար՝ բարձրացնելով համաշխարհային էներգակիրների գները, ավելացնելով Պարսից ծոցում նավագնացության վճարները, վերաուղղորդելով նավերը Հորմուզի նեղուցով և ճնշում գործադրելով էներգիայի, պարարտանյութերի և նավթի վերամշակման ենթամթերքների մատակարարման շղթաների վրա, մինչև այն կետը, երբ պատերազմի շարունակությունը քաղաքականապես և ռազմականապես անհնար կդառնա ԱՄՆ կառավարության համար։
Վաշինգտոնն այժմ բախվում է մի քանի ճակատ միաժամանակ կառավարելու սահմանափակումների։ Հորմուզի նեղուցի շուրջ ամերիկյան ուժերի կենտրոնացումը նվազեցրել է Եմենում արձագանքելու նրա կարողությունը, պատերազմը սպառել է առաջադեմ հակահրթիռային հրթիռների պաշարները, իսկ պատերազմի նկատմամբ ներքին դիմադրությունը և մոտեցող կոնգրեսական ընտրությունները սահմանափակել են ամերիկյան գործողությունների մանևրի դաշտը։ ԱՄՆ վարչակազմը փորձում է հետաձգել մարտական գործողությունների լիարժեք վերսկսումը մինչև 2026 թ․-ի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, միևնույն ժամանակ պնդելով, որ իրավիճակը դժվար թե կարելի է որակել որպես «պատերազմ»։
Մերձավոր Արևելքի ճգնաժամի ազդեցությունը չի սահմանափակվում միայն հում նավթով։ Innes-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների վրա Իրանի հարձակումները խաթարել են ոչ միայն նավթի և գազի արտադրությունն ու փոխադրումը, այլև կարևորագույն արդյունաբերական նյութերի, ինչպիսիք են հելիումը, նավթաքիմիական նյութերը, պարարտանյութերը և ալյումինը, մատակարարման շղթաները։ Այս նյութերը առաջադեմ արդյունաբերությունների էական բաղադրիչներ են՝ սկսած կիսահաղորդիչներից և ավիատիեզերական արդյունաբերությունից մինչև ավտոմոբիլային և արհեստական բանականության ենթակառուցվածքներ։
Մակրո մակարդակում էներգակիրների գների աճը ավելացրեց գնաճային ճնշումը նավթ ներմուծող տնտեսությունների վրա և, միևնույն ժամանակ, կտրուկ բարձրացրեց ծովային փոխադրումների և բեռների ապահովագրության ծախսերը։ Միջազգային նավագնացության ընկերությունները, որոնք պայքարում են մատակարարման շղթայի խափանումների դեմ, այժմ բախվում են ռիսկային երթուղիներով նավարկելու կամ Աֆրիկայի շրջանցիկ երթուղիները վերաուղղորդելու երկընտրանքի առաջ, որոնք երկու տարբերակներն էլ մեծ ծախսեր են պարտադրում համաշխարհային առևտրին։
Այս դեպքում նավթի գների կտրուկ աճի տնտեսական ճնշումը և մոտեցող միջանկյալ Կոնգրեսի ընտրությունների կարևորությունը, Թրամփին մղում է դեպի սահմանափակ համաձայնության Իրանի հետ։ Ամերիկացի որոշ պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար, իսկ միջնորդները (Օման, Կատար, Պակիստան, Թուրքիա, Չինաստան և այլն) գաղտնի առաջարկել են կարճաժամկետ հրադադարներ։
Սակայն փորձը ցույց է տվել, որ ժամանակավոր համաձայնագրերը, առանց տարաձայնությունների հիմնարար լուծման, հանգեցնում են նոր ճգնաժամի: Այն, ինչ 2026 թվականի հունիսին ստորագրվել էր որպես «Իսլամաբադի համաձայնագիր» Իրանի և Միացյալ Նահանգների միջև, փլուզվեց երեք ամսից էլ պակաս ժամանակում, և այժմ բանակցությունների համար հստակ ժամկետ չկա:
Այս ճգնաժամի ապագան կախված է մի կողմից ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքից, և մյուս կողմից՝ Իրանի՝ կարողությանը իր դաշնակիցների համախմբվածությունը պահպանելու, Իրանի իշխող ռեժիմի համերաշխությունը և միասնությունը ապահովելու և Հորմուզի նեղուցը փակ պահելու կարողությունից, և ամենակարևորը՝ երկու կողմերի քաղաքական կամքից՝ գտնելու մի համապարփակ և փոխշահավետ լուծում, որը չլինի միակողմանի, այլ հիմնված է փոխադարձ և տարածաշրջանային շահերի հավասարակշռության վրա։
Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԵՏ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: