Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ԱՄՆ-ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել

Փաստաբան Քրիստինե Պարիկյանի ինստագրամյան գրառումը

Եվս մեկ կարևոր մասնագիտական հաղթանակ՝ Արքեպիսկոպոս Պարգև Սրբազանի EB-1 տաղանդի ներգաղթային վիզայի գործընթացի հաջող ավարտով։

Այս գործը բացառիկ է նրանով, որ Գրին Քարտի հիմք հանդիսացավ ոչ թե հոգևոր գործիչների համար նախատեսված EB-4 կատեգորիան, այլ բացառիկ ունակությունների EB-1 կատեգորիան։

Մեզ համար մեծ պատասխանատվություն և առանձնահատուկ նշանակություն ուներ նման կարևոր գործ ներկայացնելը։

EB-1-ը ԱՄՆ-ի աշխատանքային, այսպես ասած, առաջին կարգի ներգաղթային վիզա է (Green Card), որը հնարավորություն է տալիս բացառիկ ունակություններ կամ բարձր որակավորում ունեցող մասնագետներին ստանալ ԱՄՆ-ում մշտական բնակվելու իրավունք։

Հիշեցնենք, որ Պարգև սրբազանը 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո մեկնել է ԱՄՆ, 2023 թվականին սրտի վիրահատության է ենթարկվել։ Այդ ժամանակվանից նա բնակվում Է Միացյալ Նահանգներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment