UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը մեկնաբանել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի նկատմամբ տարած փայլուն հաղթանակը UFC 331 մրցաշարի երկրորդ գլխավոր մենամարտում՝ անսպասելիորեն մարտահրավեր նետելով Meta ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգին։
«Մեծ շնորհակալություն, Լոս Անջելես։ Սիրում եմ ձեզ, ժողովուրդ։ Այսօր Լոս Անջելեսը հիանալի երեկո անցկացրեց։ Բնականաբար, տիտղոսային մենամարտի իրավունք վաստակելու համար ինձ վաղաժամ և վառ հաղթանակ էր պետք։ Իմ ժամն եկավ արդեն առաջին ռաունդում, ինքներդ ամեն ինչ տեսաք։ Արմունկով առաջին հարվածը մի մարզչիս աշխատանքի արդյունքն էր, երկրորդը՝ մյուսի։ Մարկ Ցուկերբերգ, ես ուզում եմ մենամարտել քեզ հետ»,- armsport.am-ի փոխանցմամբ այս մասին նշել է Ծառուկյանը մենամարտից անմիջապես հետո: