«Հայտարարում էիք, թե բոլոր իշխանությունների օրոք ընդդիմադիր եք եղել, բա էդ ինչպե՞ս ստացվեց, որ վերածվեցիք իշխանությունների հակասահմանադրական վարքը գովերգող տրուբադուրի»

«Գուցե դուք որոշների կարծիքով լավ բանաստեղծ եք կամ թարգմանիչ, բայց ձեր ներկա պաշտոնի հանգամանքը ձեզ իրավունք չի տալիս թունավորել հանրությանն ու փաշինյանահաճո նարատիվներով խորացնել ներազգային թշնամանքը»,- ԱԺ նստաշրջանում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծ։ Ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ Հակոբ Մովսեսը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատակններ հնչեցնելով ՀՅԴ հասեցին։

Լիլիթ Գալստյանն ասաց՝ ԱԺ ամբիոնից ոչ թե բանաստեղծը, այլ ՀՌՀ անդամն է երդվել՝ հավատարիմ լինել Սահմանադրությանը։ «Դուք հենց սրա համար եք վարձատրվում, պարոն Հակոբ Հակոբյան, ոչ թե սուբյեկտիվ դատողությունների կամ մտավորական լինելու համար։ Չորս տարի առաջ այս ամբիոնից հայտարարում էիք, թե բոլոր իշխանությունների օրոք ընդդիմադիր եք եղել, եւ դա ձեր քաղաքացիական կրեդոն է, բա էդ ինչպե՞ս ստացվեց, որ դուք վերածվեցիք իշխանությունների հակասահմանադրական վարքը գովերգող տրուբադուրի։ Այսպիսին լինելը, իհարկե, ձեր իրավունքն է, բայց հրաժարվեք չեզոքություն եւ զսպվածություն պահանջող սահմանադրական մարմնի անդամի պարտականությունից եւ մտեք ՔՊ ցուցակ, մանավանդ, որ նախընտրական քաստինգը սկսվել է, սեզոնն է, եւ ձեր նվիրումը, վստահ եմ, կգնահատվի»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Լիլիթ Գալստյանն ասաց, որ Հակոբ Մոսվեսն ու ՀՅՀ նախագահ Տիգրան Հակոբյանն արհամարհում են սահմանադրական մարմին հանդիսացող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը։ Նա նշեց, որ Տիգրան Հակոբյանը վերածվել է իշխանական պրիմիտիվ պրոպագանդիստի եւ քաղաքական մեկնաբանի։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment