Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց Լիբանանի հասակակիցներին ընկերական խաղում

Հայաստանի Մ-17 հավաքականն ավարտեց ուսումնամարզական հավաքը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Վերջին օրը Մհեր Միրումյանի թիմն անցկացրեց երկրորդ ընկերական հանդիպումը Լիբանանի հետ։ Մրցակիցը հաղթեց 2-0 հաշվով։

Հայաստանի Մ-17 հավաքականի հաջորդ հանդիպումները կկայանան նոյեմբերին։ Մեր ընտրանին ՈւԵՖԱ 2026/27 Եվրոպայի Մ-17տ. առաջնության որակավորման առաջին փուլում կմրցի Ֆրանսիայի, Իտալիայի և Լյուքսեմբուրգի հետ։

Leave a comment