Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես հայտնի է, Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Բյուրեղավան համայնքում մասնակցել է նորակառույց եկեղեցու օծման արարողության:
Մամուլում տարածված տեսանյութերից նկատելի է, որ նա Բյուրեղավան է գնացել փակ պետհամարանիշի մեքենայով, որը համացանցում բուռն քննարկման տեղիք է տվել: Քաղաքացիները հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ է նա երթևեկում փակ պետհամարանիշի մեքենայով: Օգտատատերը գրառումներ են կատարում և հիշատակում ՆԳՆ ոստիկանությանը՝ պահանջելով պարզաբանում:
ՆԳՆ ոստիկանությունից ԶԼՄ-ներին հայտնել են․ «Նշված մեքենայի վարորդը երթևեկել է մեկ համարանիշով: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ինչից հետո խախտումը վերացվել է»: