Մեր հայրենակիցները մեզ Բաքվից արժանապատվության և հոգեպես չտապալվելու կոչ են հնչեցնում․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանի ՖԲ գրառումը

Երբ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ չեն զբաղվում ՀՀ իշխանությունները,
երբ գերիների վերադարձը տեղ չունի «խաղաղության» օրակարգում,
երբ ՀՀ իշխանությունները չեն գործադրում գերիների վերադարձի միջազգային մեխանիզմները,
երբ միջազգային հանրությունը լռում է՝ հարմարվելով ՀՀ իշխանությունների տրամադրությանը կամ արգելքին,
մեր ռազմագերիները շարունակում են կեղեքվել Բաքվի բանտում և դիմել Ադրբեջանի ՄԻՊ–ին։

Հայաստանի համար ավելի ցավալի, ավելի անարժանապատիվ, ավելի նվաստացուցիչ պատկեր դժվար է պատկերացնել։

Մեր հայրենակիցները մեզ Բաքվից արժանապատվության և հոգեպես չտապալվելու կոչ են հնչեցնում․․․

Այսօր սեպտեմբերի 19-նն է, ԱՐՑԱԽԻ հայաթափման–էթնիկ զտման, վերջին հարյուրամյակի մեր պատնության ամենաամոթալի էջը։
Խարան, որ երբեք չի ջնջվելու այս իշխանությունների ճակատից․․․․
Ռուբեն Վարդանյանի դիմումը Ադրբեջանի ՄԻՊ-ին․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment