Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 11։00-ի սահմաններում ավազով բարձված «HOWO» մակնիշի բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի վնասման հետևանքով կողաշրջվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ավտոմեքենան չի հայտնվել գետում, քանի որ երկաթե ճաղավանդակի և բետոնե պատնեշի վրա էր ընկել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։