Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավոր հանդիպումը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, թույլ կտա մանրամասն քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Կարծում եմ՝ մոտակա ժամանակահատվածում բարձր մակարդակով սպասվող ամենաիրական շփումը մեր նախարարի և պետքարտուղարի միջև զրույցն է։ Երկուսն էլ մասնակցելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Բնականաբար, դա հարմար առիթ և հարթակ կստեղծի՝ մանրամասն քննարկելու ամբողջ իրավիճակը»,- ասել է նա։
Ավելի վաղ Լավրովը հայտնել էր, որ ծրագրում է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի հետ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում նախարարը մտադիր է պարզաբանել Պետդեպարտամենտի դիրքորոշումը ուկրաինական հակամարտության կարգավորման, այդ թվում՝ ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի վերաբերյալ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը պաշտոնապես բացվել է Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին։ Ընդունված կարգի համաձայն՝ նստաշրջանի ընթացքում տեղի կունենա բարձր մակարդակի շաբաթ։ Ընդհանուր քննարկումները նախատեսված են սեպտեմբերի 22-26-ին և 28-ին։ Ռուսաստանը կներկայացնի Լավրովը. նրա ելույթը սպասվում է սեպտեմբերի 26-ին։