«Այսօր լրբերը սրբեր են դարձել»․ Քյոխ (Կարեն Ջալավյան)

«Երբ ժամանակը գա, կխոսենք․ դեռ ժամանակը չէ»,- փաստմանը՝ Արցախի հայաթափումից երեք տարի անց արցախահայերը դեռ մի շարք խնդիրներ ունեն, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին նվիրված սգո երթի ու հարգանքի տուրքի ժամանակ «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը` Քյոխը։

Հարցին՝ Ձեր դիրքորոշումն ունե՞ք՝ ինչու Արցախն ընկավ, հրամանատարը պատասխանեց․ «Ունենք, բայց մեծն բանաստեղծներից մեկն ասում է՝ եթե կուզես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր։ Հիմա ժամանակը չէ։ Երբ ժամանակը գա, անշուշտ, պատմությունն իր գնահատականը կտա»։

Հիշեցմանը՝ Սրբազան պայքարում էր ներգրավված և հարցին՝ հիմա էլ չեք պայքարո՞ւմ, Կարեն Ջավալյանն այսպես արձագանքեց․ «Այսօր լրբերը սրբեր են դարձել, կարծում եմ՝ այդ երկու բառի մեջ ամեն ինչ ասացի։ Զինվորական, քաղաքական գործիչների գնահատականները տալիս են այնպիսի մարդիկ, որոնք այս պետության, ազգի համար ոչինչ արած չունեն»։

Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին նվիրված սգո երթն ու հարգանքի տուրքը «Եռաբլուրում»՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment