Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Սեպտեմբերի 21-ի ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարակից մի շարք ճանապարհահատվածներ։
Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակվելու է՝
Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկից,
Սախարովի հրապարակից,
Պապ թագավորի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկից,
Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկից,
Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների խաչմերուկից։
«Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: