Միջազգային համագործակցության շրջանակում հանդիպում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնում


Սեպտեմբերի 17-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE, ՄԱԿ ԵՏՀ) Կարգավորումների համագործակցության բաժնի ղեկավար, WP.6 աշխատանքային խմբի քարտուղար Լանս Թոմփսոնին։ Այդ մասին հայտնում են ՇՎՏՄ-ից:


 


Հանդիպման ընթացքում քննարկվել է Gender Mainstreaming in Quality Infrastructure արտաբյուջետային ծրագրի շրջանակում նախատեսվող համագործակցությունը։


Լանս Թոմփսոնը բարձր է գնահատել Տեսչական մարմնի ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ ԵՏՀ WP.6-ի RAMS (Ռիսկերի կառավարման և շուկայի վերահսկողության) խմբի աշխատանքներում։


 


«Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև շուկայի վերահսկողության ոլորտում թվայնացման, արհեստական բանականության կիրառմանն առնչվող մարտահրավերներին և հնարավոր ծրագրերում Տեսչական մարմնի ներգրավվածության հեռանկարներին։


Հանդիպմանը հաջորդել է կարողությունների զարգացման դասընթաց։


 


Միջազգային գործընկերների հետ համագործակցության զարգացումը կարևոր ուղղություն է ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործունեության շրջանակում։


 


Նման հանդիպումները և համատեղ նախաձեռնությունները նպաստում են փորձի փոխանակմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և ոլորտում արդյունավետ գործիքների ներդրմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակ3

Leave a comment