https://arm.sputniknews.ru/20260919/amnn-ksharunaki-ajakcel-hajastani-banaki-kerpapvokhman-gvortsyntacin-handipum-pnum-107047826.html
ԱՄՆ–ն կշարունակի աջակցել Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացին. հանդիպում ՊՆ–ում
ԱՄՆ–ն կշարունակի աջակցել Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացին. հանդիպում ՊՆ–ում
Sputnik Արմենիա
Խորհրդակցությունների ավարտին կողմերը ստորագրել են կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արձանագրություն։ 19.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-19T13:38+0400
2026-09-19T13:38+0400
2026-09-19T13:38+0400
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/13/107047493_0:67:1280:787_1920x0_80_0_0_70ac2df29bb9540b408785f02372d67b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին և բանակի կերպափոխման գործընթացին։ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը Հայաստան–ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ժամանակ։Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը պատրաստ է այդ գործընթացում ամբողջությամբ ներգրավել խորհրդատվական, փորձի փոխանակման և աջակցության այլ ծրագրերի իր կարողությունները։ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ Հայաստան–ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններն անցկացվել են սեպտեմբերի 18—ին։Մասնակցել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերը և ԱՄՆ պատերազմի դեպարտամենտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։Գարատեսչությունից հայտնել են, որ կողմերն ամփոփել են վերջին տարիներին պաշտպանական համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը և քննարկել փոխգործակցության հետագա զարգացման հնարավորությունները։ՀՀ ներկայացուցիչներից գեներալ-մայոր Երոյանը նշել է, որ քննարկված բոլոր ուղղություններով համագործակցությունն իրականացվում է ՀՀ զինված ուժերի կերպափոխման գործընթացի շրջանակում։Խորհրդակցությունների ավարտին կողմերը ստորագրել են կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արձանագրություն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/13/107047493_71:0:1210:854_1920x0_80_0_0_630ecb9b8c8764cac5c5fbd6c26050bf.jpg.webp
հհ պաշտպանության նախարարություն (պն)
հհ պաշտպանության նախարարություն (պն)
Խորհրդակցությունների ավարտին կողմերը ստորագրել են կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արձանագրություն։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին և բանակի կերպափոխման գործընթացին։ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը Հայաստան–ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ժամանակ։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը պատրաստ է այդ գործընթացում ամբողջությամբ ներգրավել խորհրդատվական, փորձի փոխանակման և աջակցության այլ ծրագրերի իր կարողությունները։
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ Հայաստան–ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններն անցկացվել են սեպտեմբերի 18—ին։
Մասնակցել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Շնեյդերը և ԱՄՆ պատերազմի դեպարտամենտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։
Գարատեսչությունից հայտնել են, որ կողմերն ամփոփել են վերջին տարիներին պաշտպանական համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը և քննարկել փոխգործակցության հետագա զարգացման հնարավորությունները։
ՀՀ ներկայացուցիչներից գեներալ-մայոր Երոյանը նշել է, որ քննարկված բոլոր ուղղություններով համագործակցությունն իրականացվում է ՀՀ զինված ուժերի կերպափոխման գործընթացի շրջանակում։
Խորհրդակցությունների ավարտին կողմերը ստորագրել են կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արձանագրություն։