Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները 3–րդ անընդմեջ հաղթանակն են տարել

https://arm.sputniknews.ru/20260919/shakhmati-hamashkharhajin-olimpiada-hajastani-havaqakannery-3rd-anyndmej-haghtanakn-en-tarel-107044861.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/13/107045680_0:246:938:950_1920x0_80_0_0_d94340dc5ecb9f283fe393f69ece3ce6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

շախմատ, շախմատիստ, մանուէլ պետրոսյան, խորվաթիա, հայաստան, հաղթանակ

շախմատ, շախմատիստ, մանուէլ պետրոսյան, խորվաթիա, հայաստան, հաղթանակ

Բաժանորդագրվել

Օլիմպիադան անցկացվում է սեպտեմբերի 16-27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Նշվում է, որ սեպտեմբերի 16-27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող օլիմպիադայի 3-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։

Տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ:

Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։ Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Մանուէլ Պետրոսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

4-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Արգենտինայի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Ղազախստանի հավաքականի հետ:

Leave a comment