https://arm.sputniknews.ru/20260919/shakhmati-hamashkharhajin-olimpiada-hajastani-havaqakannery-3rd-anyndmej-haghtanakn-en-tarel-107044861.html
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները 3–րդ անընդմեջ հաղթանակն են տարել
Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները 3–րդ անընդմեջ հաղթանակն են տարել
Sputnik Արմենիա
Օլիմպիադան անցկացվում է սեպտեմբերի 16-27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում 19.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-19T13:29+0400
2026-09-19T13:29+0400
2026-09-19T13:29+0400
շախմատ
շախմատիստ
մանուէլ պետրոսյան
խորվաթիա
հայաստան
հաղթանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/13/107045680_0:334:938:862_1920x0_80_0_0_a9dd78e982fe473336af18bc7cd98454.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։Նշվում է, որ սեպտեմբերի 16-27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող օլիմպիադայի 3-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ:Տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ:Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։ Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Մանուէլ Պետրոսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:4-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Արգենտինայի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Ղազախստանի հավաքականի հետ:
խորվաթիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/13/107045680_0:246:938:950_1920x0_80_0_0_d94340dc5ecb9f283fe393f69ece3ce6.jpg.webp
շախմատ, շախմատիստ, մանուէլ պետրոսյան, խորվաթիա, հայաստան, հաղթանակ
շախմատ, շախմատիստ, մանուէլ պետրոսյան, խորվաթիա, հայաստան, հաղթանակ
Օլիմպիադան անցկացվում է սեպտեմբերի 16-27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում
Նշվում է, որ սեպտեմբերի 16-27-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող օլիմպիադայի 3-րդ խաղափուլում կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։
Տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ:
Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։ Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Մանուէլ Պետրոսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
4-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Արգենտինայի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Ղազախստանի հավաքականի հետ: