Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 19-ին կկայանա չորրորդ տուրը:

Հայաստանի հավաքականը կմրցի Արգենտինայի թիմի հետ: Հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը:

Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցը Ղազախստանսի թիմն է: Պարտիաներ կանցկացնեն Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը:

Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 14:00-ին:

Հիշեցնենք, որ մեկնարկային երեք տուրերում Հայաստանի հավաքականները հաղթել են և առաջատարների թվում են:

Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին: Կանցկացվի 11 տուր:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment