Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում սեպտեմբերի 19-ին կկայանա չորրորդ տուրը:
Հայաստանի հավաքականը կմրցի Արգենտինայի թիմի հետ: Հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը:
Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցը Ղազախստանսի թիմն է: Պարտիաներ կանցկացնեն Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը:
Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 14:00-ին:
Հիշեցնենք, որ մեկնարկային երեք տուրերում Հայաստանի հավաքականները հաղթել են և առաջատարների թվում են:
Համաշխարհային օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 27-ին: Կանցկացվի 11 տուր:
Դավիթ Եղիազարյան