UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոս Անջելեսում կայացել են UFC 331 մրցաշարի կշռման արարողությունը:

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին հաջողությամբ են անցել կշռման արարողությունը: Հայ մարտիկի քաշը 70,7 կգ էր, իսկ բրազիլացունը՝ 70,3:

Կայացել է նաև հայացքների մենամարտը, որը լարված է անցել:

Ծառուկյանը և Ռուֆին կհանդիպեն սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարում՝ գլխավոր մենամարտից առաջ:

29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին, նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

30-ամյա Մաուրիսիո Ռուֆին խառը մենամարտերում ունի 12 հաղթանակ և 2 պարտություն։ Նա 10-րդն է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment