Երևանում օդում փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է թույլատրելի սահմանը


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 9-15-ը։


 


Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 


-Կենտրոնում՝ սեպտեմբերի 9-10-ը և 15-ին,


-Արաբկիրում՝ սեպտեմբերի 10-ին և 12-15-ը,


-Շենգավիթում՝ չի գերազանցել։


 


Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 


-Կենտրոնում՝ սեպտեմբեի 10-12-ը,


-Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։


 


Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Դիտումների քանակ1

Leave a comment