Որոշել են Գորիսի ընտրություններին հանդես գալ միասնական ձևաչափով՝ ձևավորելով «Ապրելու քվե» դաշինք․«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Գորիս համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ուշագրավ միավորում է տեղի ունեցել։ «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունները որոշում են կայացրել հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններին հանդես գալ միասնական ձևաչափով՝ ձևավորելով «Ապրելու քվե» դաշինքը։

Քաղաքական ուժերի տարածած հայտարարության համաձայն, նոր ձևավորված դաշինքով Գորիսի ընտրողին առաջարկվում է միասնական քաղաքական թիմ և համայնքի զարգացմանն ուղղված հստակ այլընտրանքային օրակարգ։

Ընդդիմադիր գործիչները վստահ են, որ ուժերի համախմբումն ու մեկ ընդհանուր ճակատով ներկայանալը նոր ազդակ կհաղորդեն նախընտրական պայքարին և էապես կազդեն Գորիսում քաղաքական դասավորվածության վրա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Leave a comment