https://arm.sputniknews.ru/20260919/hvovik-abrahamjani-eghbajrn-inqnakhvostvovanakan-cucmunq-e-tvel-zhvoghvovurd–107030957.html
Հովիկ Աբրահամյանի եղբայրն ինքնախոստովանական ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի եղբայրն ինքնախոստովանական ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը ձերբակալվել է երեկ` սեպտեմբերի 18–ին։ 19.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-19T09:29+0400
2026-09-19T09:29+0400
2026-09-19T09:29+0400
հովիկ աբրահամյան
եղբայր
հակակոռուպցիոն կոմիտե
ցուցմունք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/106985974_0:0:1500:844_1920x0_80_0_0_250cf7650e2b5e7b9e71f22f43ac99a9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Այս մասին գրում է «Ժոողովուրդ» օրաթերթը։Ըստ լրատվամիջոցի աղբյուրների` Հակակոռուպցիոն կոմիտեն, հաշվի առնելով այս հանգամանքները, Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է բացակայելու արգելքը։Հիշեցնենք` սեպտեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը։Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի եղբոր անունը նախկինում ևս շրջանառվել է քրեական գործով։ 2018 թվականին նա ձերբակալվել էր Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում հայտնաբերված մեծ քանակությամբ զենքի և ռազմամթերքի գործով։ Իրավապահներն այն ժամանակ ուսումնասիրում էին նաև հայտնաբերված զենքի հնարավոր առնչությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին։ Հետագայում Հենրիկ Աբրահամյանն ազատ էր արձակվել։Իմ տղան այդ մարդը չէ․ Հովիկ Աբրահամյանը` որդուն առաջադրված մեղադրանքի մասին2026 թվականի ապրիլին էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր Հենրիկ Աբրահամյանի և Հովիկ Աբրահամյանի երկու փեսաների հետ կապված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի մասին, որով պահանջվում էր բռնագանձել երկու տասնյակից ավելի անշարժ գույք և 1 մլրդ դրամը գերազանցող գումար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/106985974_105:0:1446:1006_1920x0_80_0_0_1d44acc600692355d76a85b1f5b9331b.jpg.webp
հովիկ աբրահամյան, եղբայր, հակակոռուպցիոն կոմիտե, ցուցմունք
հովիկ աբրահամյան, եղբայր, հակակոռուպցիոն կոմիտե, ցուցմունք
Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը ձերբակալվել է երեկ` սեպտեմբերի 18–ին։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Այս մասին գրում է «Ժոողովուրդ» օրաթերթը։
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ցուցմունք տալուց հետո Աբրահամյանը նաև 26 միլիոն դրամ է վերականգնել՝ որպես վարույթով պատճառված վնասի մաս»,–գրում է թերթը։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների` Հակակոռուպցիոն կոմիտեն, հաշվի առնելով այս հանգամանքները, Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի եղբոր անունը նախկինում ևս շրջանառվել է քրեական գործով։ 2018 թվականին նա ձերբակալվել էր Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում հայտնաբերված մեծ քանակությամբ զենքի և ռազմամթերքի գործով։ Իրավապահներն այն ժամանակ ուսումնասիրում էին նաև հայտնաբերված զենքի հնարավոր առնչությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին։ Հետագայում Հենրիկ Աբրահամյանն ազատ էր արձակվել։
2026 թվականի ապրիլին էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր Հենրիկ Աբրահամյանի և Հովիկ Աբրահամյանի երկու փեսաների հետ կապված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի մասին, որով պահանջվում էր բռնագանձել երկու տասնյակից ավելի անշարժ գույք և 1 մլրդ դրամը գերազանցող գումար։