«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդիայի, Նիդերլանդների և Բելգիայի դեսպանների հետ հանդիպմանը բարձրաձայնել են քաղաքական հետապնդումների մասին

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, քարտուղար Արթուր Խաչատրյանը և պատգամավոր Լևոն Քոչարյանը հանդիպել են Նիդերլանդների Թագավորության, Բելգիայի Թագավորության և Շվեդիայի Թագավորության դեսպանների հետ։

Տեղեկությունը «Հայաստան» դաշինքից են հայտնել։

Նշվում է, որ միջազգային գործընկերներին ներկայացվել են Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները:

Առանձին անդրադարձ է կատարվել Բաքվում պահվող ռազմագերիների, ինչպես նաև Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերին:

Leave a comment