Ռուսաստանը չի պլանավորում մինչև տարեվերջ անցկացնել ևս 300,000 զինվորականների գաղտնի զորահավաք։
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդարադառնալով Պետդումայի ընտրություններից հետո գաղտնի զորահավաքի հնարավոր նախապատրաստությունների մասին Bloomberg-ի հոդվածին։
Վերջին շրջանում ուկրաինացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ իրենց հետախուզության տվյալներով Ռուսաստանում ընտրություններից հետո զորահավաք է անցկացվելու։