Հեսսենի խաղաղության մրցանակը «արևմտյան բլիթ» է Փաշինյանի համար. քաղաքագետն ասում է` ինչու

https://arm.sputniknews.ru/20260918/hesseni-khaghaghutjan-mrcanaky-arevmtjan-blit-e-pashinjani-hamar-qaghaqagetn-asum-e-inchu-107008633.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107020611_73:0:1208:851_1920x0_80_0_0_af747333b915ad8839c04df663499f57.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, մրցանակ, արևմուտք, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր

նիկոլ փաշինյան, մրցանակ, արևմուտք, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, խաղաղության պայմանագիր

Բաժանորդագրվել

Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցի համոզմամբ` Եվրամիությունը սիրաշահում է Նիկոլ Փաշինյանի հակառուսական քայլերը, որոնք բացարձակապես կապ չունեն ԵՄ–ի մերձեցման հետ։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հեսսենի խաղաղության մրցանակը «բլիթ» է, որ տրվում է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանը հակառուսական պլացդարմի վերածելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
Սեպտեմբեի 18-ին Գերմանիայի Վիսբադեն քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանձնվել է Հեսսենի խաղաղության մրցանակը, որն ունի նաև դրամական բաղադրիչ` 25 000 եվրոյի չափով։ Հեսսենի խաղաղության մրցանակը Փաշինյանին շնորհվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականության համար։

«Այդ 3 չափանիշներից որևէ մեկն էլ հիմնավոր չէ։ Հայաստանը ժողովրդավարության հարցում ռեգրես ունի, Եվրամիության հետ իրական մերձեցում տեղի չի ունենում։ Եվրամիությունը սիրաշահում է Նիկոլ Փաշինյանին հակառուսական քայլերի համար, և վերջապես խաղաղության գործընթաց, առնվազն ստորագրած պայմանագրի մակարդակով, գոյություն չունի։ Հետևաբար, այս մրցանակը բլիթ է, որ տրվում է Նիկոլ Փաշինյանին՝ երկիրը ռուսական ուղեծրից դուրս բերելու համար»,– կարծում է Սուրենյանցը։

Քաղաքական վերլուծաբանը նաև նկատում է, որ բացի այն, որ խաղաղության պայմանագիր որպես իրավական փաստաթուղթ ներկա պահին գոյություն չունի, նաև դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացն է տեղում դոփում, ռազմագերիները մնում են Բաքվի բանտերում։ Եվ ամենացցուն հակափաստարկը, ըստ նրա` Հաջիևի վերջին հակահայկական խրախճանքն է Արցախում։

«Հետսովետական երկրները արևմտյան կենտրոնների համար հետաքրքրություն են ներկայացնում այնքանով, որքանով կարող են գլխացավանք դառնալ Ռուսաստանի համար։ Այնպես որ, սա Նիկոլ Փաշինյանի հակառուսական ջանքերի և հայ-ադրբեջանական հարաբերություններում նշաձողի անընդհատ իջեցման գնահատականն է»,– ասում է վերլուծաբանը։

Հավելենք, որ Հեսսենի խաղաղության մրցանակն առաջին անգամ հանձնվել է 1994թ–ին։ Այն ստացել է նորվեգացի դիվանագետ Մարիաննա Հայբերգին` Իսրայելի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) միջև միջնորդության համար։

Նշենք, որ Հեսսենի խաղաղության մրցանակի 31 դափնեկիրներից միայն 6-ն են եղել պետության կամ կառավարության ղեկավարներ։
Մրցանակների գերակշիռ մասը կազմակերպիչները հանձնել են դիվանագետների, իրավապաշտպանների, հասարակական գործիչների։

Leave a comment