Սաուդյան Արաբիան զգուշացնում է Եվրոպային նավթի մատակարարման դադարեցման մասին. Bloomberg


Սաուդյան Արաբիան զգուշացրել է եվրոպական նավթավերամշակման գործարաններին, որ հոկտեմբերին նրանց հում նավթ չի մատակարարի, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ պարբերականի՝ որոշումը վերաբերում է երկարաժամկետ պայմանագրերով բոլոր եվրոպական հաճախորդներին։


Անցյալ շաբաթ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Սաուդյան Արաբիան դադարեցրել է Արևելք-Արևմուտք խողովակաշարի աշխատանքը, որը թույլ էր տալիս Ռիադին նավթ տեղափոխել՝ Հորմուզի նեղուցը շրջանցելով։ CNN-ի տվյալներով՝ անօդաչու սարքերը արձակվել են Իրաքի տարածքից։


Bloomberg-ի տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիան հույս ունի առաջիկա օրերին մասամբ վերսկսել խողովակաշարի աշխատանքը, իսկ շահագործումը ամբողջությամբ վերականգնել վեց շաբաթվա ընթացքում:

Leave a comment