https://arm.sputniknews.ru/20260918/rusastani-banaky-krkin-harvatsner-e-hascrel-ukrainaji-naverin-ev-navahangistnerin-pn-107021767.html
Ռուսաստանի բանակը կրկին հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավերին և նավահանգիստներին. ՊՆ
Ռուսաստանի բանակը կրկին հարվածներ է հասցրել Ուկրաինայի նավերին և նավահանգիստներին. ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ԶՈւ-ն հարձակումների ընթացքում կիրառել է անօդաչու թռչող սարքեր: 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T20:17+0400
2026-09-18T20:17+0400
2026-09-18T20:17+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
հատուկ ռազմական գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968581_0:0:1601:901_1920x0_80_0_0_226d2499fa4dd7a529802ed148d204d5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի բանակն օրվա ընթացքում հարվածներ է հասցրել Ուկրաինայի ծովային նավերին և նավահանգիստներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:Հարվածների հետևանքով խոցվել են՝Օդեսայի մարզի «Յուժնի» նավահանգստում՝ ռազմական նշանակության բեռներ տեղափոխող բեռնանավ,Օդեսա նավահանգստում՝ ուկրաինական բանակի համար վառելիք և քսանյութեր տեղափոխող ծովային լցանավ։Բացի այդ, ծովային անցման պահին խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար Օդեսայի նավահանգիստ բեռներ տեղափոխող բեռնանավ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968581_82:0:1505:1067_1920x0_80_0_0_a6f3b426f9b0603e43552e22e3352a05.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, հատուկ ռազմական գործողություն
ՌԴ ԶՈւ-ն հարձակումների ընթացքում կիրառել է անօդաչու թռչող սարքեր:
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի բանակն օրվա ընթացքում հարվածներ է հասցրել Ուկրաինայի ծովային նավերին և նավահանգիստներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին և ծովային նավերին, որոնք օգտագործվում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի», – ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հարվածների հետևանքով խոցվել են՝
Օդեսայի մարզի «Յուժնի» նավահանգստում՝ ռազմական նշանակության բեռներ տեղափոխող բեռնանավ,
Օդեսա նավահանգստում՝ ուկրաինական բանակի համար վառելիք և քսանյութեր տեղափոխող ծովային լցանավ։
Բացի այդ, ծովային անցման պահին խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար Օդեսայի նավահանգիստ բեռներ տեղափոխող բեռնանավ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։