Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան կհաղորդի Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը՝ Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող ոլորտներում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես՝
-
սահմանադրական բարեփոխումները, -
Իրավահավասարության մասին օրենքը, -
ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը, -
ընտանեկան բռնության դեմ պայքարը, -
արդարադատության ոլորտի թվայնացումը, -
քրեակատարողական համակարգի զարգացումը, -
մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ երկխոսությունը և խորացնելու համագործակցությունը նշված ուղղություններով։
Դիտումների քանակ2