Սրբուհի Գալյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումները և մի շարք հարցեր


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:


 


Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան կհաղորդի Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը՝ Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող ոլորտներում։


 


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես՝


  • սահմանադրական բարեփոխումները,

  • Իրավահավասարության մասին օրենքը,

  • ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը,

  • ընտանեկան բռնության դեմ պայքարը,

  • արդարադատության ոլորտի թվայնացումը,

  • քրեակատարողական համակարգի զարգացումը,

  • մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը։


 


Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ երկխոսությունը և խորացնելու համագործակցությունը նշված ուղղություններով։


 

Դիտումների քանակ2

Leave a comment