Երևանի քաղաքապետարանը կոչ է արել կառուցապատող ընկերություններին պահպանել շինհրապարակներում սանիտարահիգիենիկ նորմերը, շինհրապարակների տարանջատումը և այլ սահմանված նորմերը
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Երևանի վարչական սահմաններում բարձր ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների շինհրապարակները սահմանված տեսքը չունենալու դեպքում կառաջանա տուգանքի նշանակում նախկինում 70 հազար դրամի փոխարեն `1,5- ից մինչև 2 մլն ՀՀ դրամի սահմաններում, հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար՝ Ջուլիետա Ազարյանը։
«Ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունների համար տուգանքի չափը 70 հազար դրամից բարձրացվում է՝ դառնալով 1,5-ից մինչև 2 մլն ՀՀ դրամ», – գրել է Ազարյանը Facebook-ի իր էջում հրապարակած տեսանյութին կից։
Նա հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում կառուցապատող ընկերություններին պահպանել շինհրապարակներում սանիտարահիգիենիկ նորմերը, շինհրապարակների տարանջատումը և այլ սահմանված նորմերը։
Երևանի մթնոլորտային օդում պարբերաբար գրանցվում են փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցման դեպքեր։ Որպես աղտոտվածության հիմնական պատճառ մասնագետները մատնանշում են տրանսպորտը, շինարարական աշխատանքներն ու արդյունաբերական գործունեությունը։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերի 9-15-ը Երևանում արձանագրվել է մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 9-10-ին և 15-ին, իսկ Արաբկիրում՝ 10-ին և 12-15-ին։