Ռուսաստանի կողմից Հայաստանում ռուս տնտեսվարողների օրինական շահերի խախտումն անպատասխան չի մնա։ Ինչպես փոխանցում է ria.ru-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում ռուս տնտեսվարողների օրինական շահերի պահպանմանը։ Դրանց խախտումը ոչ միայն կվնասի հանրապետության ներդրումային միջավայրին, այլև անպատասխան չի մնա Ռուսաստանի կողմից», – նշել է Գալուզինը։
Ռուս պաշտոնյան հավելել է, որ «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) կոնցեսիայի բոլոր եկամուտները ներդրվում են Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման մեջ։
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել էր՝ Հայաստանի իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները։