Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն Մեծ Բրիտանիային ասոցացված անդամի կարգավիճակ չի առաջարկի։
«Պետք է հասկանալ, որ ասոցացված անդամի առաջարկը վերաբերում է ոչ եվրոպական գործընկեր երկրներին։ Եթե եվրոպական պետությունը ցանկանում է ԵՄ-ի հետ հատուկ գործընկերություն, այն կարող է դիմել անդամակցության համար»,- Մեծ Բրիտանիային հնարավոր առաջարկի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակը։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջարկել էր սկսել աշխատանքները Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ։