«Մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից»․ ՔՊ-ական պատգամավորները բարկացրին Ռուբեն Ռուբինյանին

«Հուսով եմ՝ բոլորն էլ կճանաչեն… Սարիկ Մինասյան՝ ընտրատեղամասում։ Հաջորդ հոլովակը՝ նորից բոլորդ լավ կճանաչեք էլի… Արամ Խաչատրյան․․. բոլորդ լավ կճանաչեք, մեր գործընկեր Արամ… Արամ Խաչատրյանը ընտրատեղամասում եք, ուղղորդում եք մարդկանց ընտրություն կատարելու մեջ, ու սրանք արձանագրված փաստեր են, որոնք վկայում են, որ դուք այդ մշակույթի կրողները դարձաք ու շարունակողները դարձաք։ Տիկի՛ն Արփի Դավոյան, Արփի՛ Դավոյան, երբ որ գալիս եք այստեղից, ասում եք՝ «հերի՛ք եղավ, բո՛լ եղավ»՝ հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ դուք գաք այստեղից ու ապատեղեկատվություն տարածեք»,- խորհրդարանում՝ պատասխանելով իշխանական պատգամավորների ելույթներին, հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գեւորգյանը՝ ցուցադրելով տեսանյութեր, որտեղ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ական պատգամավորները ընտրախախտումներ էին թույլ տալիս։

Դահլիճում լեզվակռիվ սկսվեց, ՔՊ-ական պատգամավորները տեղից սկսեցին հակադարձել։ Միջամտեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ սաստելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին․ «Մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից»։

«2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես ինչո՞ւ եմ ասում՝ դուք օգտագործեցիք նույն սխեման, նո՛ւյն սխեման․ հարցրե՛ք ձեր տեղական կոորդինացնողներին, հարցրե՛ք՝ քանի հոգու տուն են մտել, հարցրե՛ք՝ քանի հոգու… »։

Ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների լեզվակռվի երկրորդ փուլը սկսվեց դահլիճում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment