Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանը ծրագրում է «հիբրիդային» հարձակումներ իրականացնել Կիևի դաշնակիցների վրա

Reuters-ը հայտնում է,  Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հինգշաբթի օրը, վկայակոչելով հետախուզական ծառայությունների տվյալները, հայտարարել է, որ Ռուսաստանը ծրագրում է «հիբրիդային» հարձակումներ իրականացնել (օգտագործելով անօդաչու սարքեր և հրթիռներ) Ուկրաինային աջակցող երկրների դեմ։

«Այդ հնարավոր հարվածները կրելու են, այսպես ասած, «պատահական» բնույթ և նպատակ են ունենալու կաթվածահար անել կամ գոնե թուլացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վճռականությունը՝ կիրառելու դաշինքի համապատասխան դրույթները անդամ երկրի դեմ ագրեսիայի դեպքում», – ասել է նա խորհրդարանում։

Եվրոպական երկրները կասկածում են, որ Մոսկվան կանգնած է վերջին ամիսներին տեղի ունեցած մի շարք դիվերսիոն գործողությունների հետևում՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել դաշնակիցների, հատկապես՝ Գերմանիայի վրա, որոնք օգնում են Կիևին դիմակայել Ռուսաստանի լայնածավալ ներխուժմանը։ Այս մեղադրանքները Կրեմլը կտրականապես հերքում է։

Տուսկը մանրամասներ չի հայտնել այն մասին, թե այդ ո՞ր հետախուզական ծառայություններն են տրամադրել այդ նախազգուշացումը։ ք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment